Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Կուսության կորստի ժամանակը կախված է... գեների՞ց

Կուսության կորստի ժամանակը կախված է... գեների՞ց

Ըստ գիտնականների՝ հստակ կապ գոյություն ունի տարիքի, որում տղան կամ աղջիկը կորցնում են կուսությունը, և գենոտիպի միջև: Այն կարելի է բացատրել ժառանգական գծերով՝ այնպիսի, ինչպիսին են իմպուլսիվությունն ու ռիսկը:

 

«Մեր գեներն առաջին սեռական հարաբերության վայրի և ժամանակի մասին ինֆորմացիա չեն կրում», - նշում է Կալիֆորնիայի համալսարանի գիտնականը՝ բացատրելով, որ մարդկանց սեռական վարքագծի վրա ազդում են նրանց բնավորության առանձնահատկություները, որոնք մեծ հաշվով կախված են ժառանգականությունից: Իրենց յուրահատուկ աշխատանքի մեջ նրանք օգտագործել են երկվորյակների վերաբերյալ ինֆորմացիան, որոնց բաժանել էին ծնվելու ժամանակ: Արդյունքում եկել էին այն եզրակացության, որ դեպքերի մոտ մեկ երրորդում կուսության կորստի ժամանակը կարելի է բացատրել ժառանգական գծերով: Համեմատության համար մարդկանց աճի (հասակի) տարբերությունների 80 տոկոսը բացատրվում է գենոֆոնդով:

 

«Երկվորյակների ուսումնասիրությունը մեզ տվել է լոկ մոտավոր գնահատական, թե որքան են մեր գեներն ազդում մեր վարքագծի վրա»,- խոստովանել են հետազոտողները: Գիտնականները զգուշացնում են, որ դեռահասի սեռական վարքագծի վրա մեծ հաշվով ազդում է ընտանեկան միջավայրը, ուր նա մեծանում է: Օրինակ, կոնսերվատիվ դաստիարակությունը կարող է զգալիորեն հետաձգել առաջին սեռական փորձը: Մյուս կողմից, անբարենպաստ պայմաններում ապրող աղջիկները, որպես կանոն, սեքսով զբաղվում են ավելի վաղ, քան իրենց հասակակակիցները:

 

Սկզբնաղբյուր. zdravoe.com
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. opramini.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ